«Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ներգրավված չի եղել ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ։
Օրերս հեռացված նիդերլանդցին երկար ժամանակ տեղեկացված չի եղել Լուկաս Վասկեսի տրանսֆերի մասին և առաջին անգամ խոսել է «Ռեալի» նախկին պաշտպանի հետ օգոստոսի 26-ին՝ նրա ներկայացման օրը Լևերկուզենում, թեև գործարքը համաձայնեցվել էր արդեն երկու օր առաջ, հայտնում է Sport Bild-ը։
Միևնույն ժամանակ «Բայերի» ղեկավարները Վասկեսի վերաբերյալ խորհրդակցել են թիմի նախկին մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, որը այժմ գլխավորում է «Ռեալը» և, ի տարբերություն Տեն Հագի, իսպանացին տեղյակ է եղել սպասվող տրանսֆերից։
Fanat, Realmadrid.am