«Ռայո Վալեկանոյի» դեմ կայացած գոլազուրկ ոչ ոքիի ընթացքում Movistar-ի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Վինիսիուսը հայտնում իր դժգոհությունը, երբ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն փոփոխություն է կատարում։
Նա շուրթերից հնչել է հետևյալ արտահայտությունը. «Parece que no queremos ganar hoy», որը թարգմանաբար նշանակում է. «Կարծես, թե մենք այսօր չենք ցանկանում հաղթել»։
Նրա դժգոհությունը շատ բարձրաձայն չի եղել, բայց լսելի է եղել։ Շատերը այդ արտահայտության մեջ տեսնում են դժգոհություն՝ ուղղված գլխավոր մարզչին, շատերն էլ կարծում են, որ դա ուղղակի հաղթելու մեծ ցանկության արդյունքն է։
«Ռեալն» այդ խաղում տիրում էր գնդակին, սակայն չէր կարողանում պահեր ստեղծել, իսկ Ալոնսոյի փոփոխությունները համոզիչ չէին Վինիի համար։ Այստեղից էլ եկել է այդ դժգոհությունը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն