Հոդվածներ

Հայտնի է, որ դեպքում Հալանդը կտեղափովի Մադրիդի «Ռեալ»
10.11.2025
499 0

Մադրիդի «Ռեալը» կրկին հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդով, հայտնում է El Gol Digital-ը։

Աղբյուրի տվյալներով՝ Հալանդը շրջապատին հասկացրել է, որ դեմ չէ «Սերուցքայինների» կազմ տեղափոխվելուն, սակայն չի ցանկանում հանդես գալ միևնույն թիմում Վինիսիուս Ժունիորի հետ։ Ակումբում կարծում են, որ բրազիլացու հնարավոր վաճառքը կարող է ոչ միայն լուծել ներքին հակասությունները, այլ նաև ապահովել մեծ տրանսֆերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

Նշվում է, որ Վինիսիուսը վերջին շրջանում կորցրել է կայունությունը, հաճախ հայտնվում է սկանդալների կենտրոնում և այս փուլում չի ցուցադրում նախկին մակարդակի խաղը։ «Ռեալի» հետաքրքրությունը Հալանդի նկատմամբ նոր չէ․ մադրիդցիները դիտարկում էին նրա ձեռքբերումը դեռևս «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ։

Այժմ ակումբում երազում են առաջատար հարձակման «երկու աստղերի» մասին՝ միավորել Կիլիան Մբապեին և Էրլինգ Հալանդին, ինչը կարող է դառնալ վերջին տարիների ամենաաղմկահարույց տրանսֆերային նախագծերից մեկը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված