Հոդվածներ

Մբապեն ու Կամավինգան վաղաժամ վերադարձել են Մադրիդ
15.11.2025
790 0

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ազգային հավաքականի ճամբարից վաղաժամ վերադարձել է Իսպանիա, սակայն առանց վնասվածքի։ Այս մասին տեղեկացրել է լրագրող Արանչա Ռոդրիգեսը X սոցիալական ցանցում։

«Մբապեն և Կամավինգան վերադարձել են Մադրիդ։ Լավ նորություններ։ Նրանցից ոչ մեկ վնասվածք չունի։ Կիլիանը լրացուցիչ հետազոտություններ չի անցնելու։ Նրանք երկուսն էլ կլինեն «Էլչեի» դեմ խաղում, եթե չառաջանան անսպասելի հանգամանքներ։ Կուրտուան և Ֆեդերիկոն նույնպես այնտեղ կլինեն», — գրել է Ռոդրիգեսը X-ում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի՝ Ադրբեջանի հավաքականի դեմ հանդիպումը։ Խաղը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալը» նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի «Էլչեին»։

Fanat, Realmadrid.am