Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ կարիերայի դադարը շուտով պետք է ավարտվի։ Զիդանը ղեկավարել է «Ռեալը» 2016–2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Աշխարհի ակումբային առաջնության գավաթը, ինչպես նաև երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ 2021 թվականի մայիսին Զիդանը հեռացել էր մադրիդյան գրանդից և այդ ժամանակից ի վեր չի աշխատում։
– Ես մնում եմ մարզիչ և դեռ կաշխատեմ։ Շուտով կվերադառնամ աշխատանքին, շատ շուտով,– 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։
Ավելի վաղ Defensa Central-ը հայտնել էր, որ Զիդանը կարող է դառնալ Դիդյե Դեշամի իրավահաջորդը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Դեշամը «եռագույններին» ղեկավարում է 2012 թվականից և մտադիր է ավարտել աշխատանքը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն