Հոդվածներ

Չուամենին մեկնաբանել է Յամալի խոսքերը
27.10.2025
654 0

Նախօրեին կայացած «Էլ Կլասիկոյից» հետո «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին մեկնաբանել է «Բարսելոնայի» վինգեր Յամին Լամալի խոսքերը։

Հիշեցնենք, որ կատալոնացիների աստղն ասել էր, թե «Ռեալը» շատ է խարդախում ու դիմում մրցավարների օգնությանը։

«Լամին Յամալի խոսքերի պատճառով բացասական զգացմունքնե՞ր։ Ոչ-ոչ։ Ընդհակառակը՝ ինձ դուր է գալիս, երբ նա խոսում է։ Դա ինձ մոտիվացնում է։ Արդյունքը որոշվում է խաղադաշտում»,- ասել է ֆրանսիացին միքս զոնայում։

Հավելենք, որ «Սերուցքայինները» «Կապտանռնագույններին» հաղթել էին 2:1 հաշվով, իսկ Յամալը հանդիպման ընթացքում 22 գնդակի կորուստ էր գրանցել։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված