Հոդվածներ

Կոնատեն որոշում է կայացրել
10.11.2025
342 0

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն որոշում է կայացրել չերկարացնել իր պայմանագիրը, որը սպառվում է 2026 թվականի ամռանը։ Ինչպես հայտնում է Diario AS-ը սոցիալական ցանց X-ում, ֆրանսիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա՝ որպես ազատ գործակալ։

Նշվում է, որ Կոնատեն կարող է համալրել Մադրիդի «Ռեալը», որտեղ արդեն հանդես է գալիս իր նախկին խաղընկեր Տրենտ ԱԼեքսանդր-Առնոլդը։ 

Կոնատեն «Լիվերպուլում» է 2021 թվականի ամռանից։ Մինչ այդ ֆրանսիացին հանդես էր գալիս «Լայպցիգում»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված