Հոդվածներ

Զախարյանը ապաքինվել է և պատրաստ կլինի «Ռեալի» դեմ խաղին
11.09.2023
1360 0

Արսեն Զախարյանը լիովին ապաքինվել է և կարող է մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը։ 

Նախորդ շաբաթ Արսենը բաց էր թողել թիմի մի քանի մարզում։

Ինչպես հաղորդում է «Ռեալ Սոսյեդադի» մամլո ծառայությունը, ֆուտբոլիստը շաբաթ և կիրակի օրերին մարզվել է անհատական ծրագրով, իսկ արդեն այսօր՝ ընդհանուր խմբի հետ։

Ավելի վաղ նշվում էր, որ Զախարյանի մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղին հարցականի տակ է, սակայն կարծես թե երիտասարդ ֆուտբոլիստը այնուամենայնիվ կկարողանա մասնակցել այդ հանդիպմանը։ 

Թիմերի միջև հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 16-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված