Հոդվածներ

«Ռեալի» լեգենդը կարող է գլխավորել «Բայեր Լևերկուզենը»
03.09.2025
712 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը, որն ավելի վաղ մարզում էր «Արքայական ակումբի» երիտասարդական թիմը, կարող է գլխավորել Լևերկուզենի «Բայերը», հաղորդում է Marca–ն։

Ըստ աղբյուրի՝ իսպանացին հայտնվել է գերմանական ակումբի ղեկավարության կարճ ցուցակում։

Ռաուլից բացի՝ թեկնածուներն են «Բորուսիա Դորտմունդի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիկն ու «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն։

Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը պաշտոնանկ է արվել ընդամենը 2 պաշտոնական խաղից հետո։


Ամենակարդացված