Հոդվածներ

Առնե Սլոթ․ «Ես ջերմ կընդունեմ նրան, երկրպագուները՝ չգիտեմ»
04.11.2025
1119 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Լիվերպուլին» (05.11.2025, 00:00):

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Ինչ փոփոխություններ ենք կատարել նախորդ տարվա հանդիպման համեմա՞տ, դժվար է համեմատել այդ երկու խաղերը, քանի որ նախորդ տարի «սերուցքայինները» շատ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեին։

Խաբին շատ լավ է կատարում իր աշխատանքը, սակայն նույնը կարող եմ ասել նաև Անչելոտիի մասին։ «Ռեալը» լավ է խաղում ինչպես նախորդ, այնպես էլ այս մրցաշրջանում։

«Ռեալը» նոր ֆուտբոլիստների է գնել և դրա շնորհիվ կարող է ազդել վաղվա խաղի ելքի վրա»։

«Վինիսիուսը բացառիկ ֆուտբոլիստ է՝ հրաշալի արագությամբ։ Բացի այդ, նա փայլում է մեկը մեկի դեմ խաղում և կարող է միանգամից շրջանցել 3–4 մրցակցի»։

«Իսակն ու Ֆրիմպոնգը բաց կթողնեն վաղվա խաղը»։

«Ջերարդը հայտարարել է, որ սպասում է «Ռեալի» հաղթանակի՞ն, միշտ դժվար է արձագանքել ինչ–որ մեկի խոսքերին։ Սթիվենը «Լիվերպուլի» լեգենդն է, նա ցանկանում է, որ մենք հաղթենք, բայց ես հստակ չգիտեմ՝ ինչ է ասել։ Ջերարդը հարգում է և բարձր գնահատում «Ռեալ Մադրիդը»՝ ինչպես նաև ես»։


Ամենակարդացված