Հոդվածներ

Վինիսիուս Ժունիորը հայհոյել է Ալոնսոյին
27.10.2025
3527 0

Իսպանիայի առաջնության 10–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Հանդիպման 72–րդ րոպեին, տեղեկանալով իր փոխարինման մասին, Վինիսիուս Ժունիորը զայրացել է և անպարկեշտ բառերով հայհոյել Ալոնսոյին»։

Ալոնսոն պատասխանել է․ «Վինի, հանգստացիր», ինչին ի պատասխան բրազիլացին ասել է, որ նա գնա գրողի ծոցը։

Վինիսիուս Ժունիորը հասել է տրիբունայի մոտ և ասել․ «Վերջ, ես հեռանում եմ թիմից»։ Կարճ ժամանակ անց նա վերադարձել է պահեստայինների նստարան և մասնակցել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ կռվին։

Նավարետե (լրագրող). «Վինիսիուսը հրաշալի հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» դեմ, սակայն նա պետք է հասկանա, որ 72–րդ րոպեին փոխարինվելը պայմանավորված էր նրանով, որ հոգնել էր և չէր կարող արդյունավետ աշխատել պաշտպանությունում»։

Խ․ Մորենո (լրագրող). «Վինիսիուս ռեակցիան իր փոխարինմանն անընդունելի էր»։


Ամենակարդացված