 
                «Ռեալը» շարունակում է պնդել հարձակվող Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման հարցում՝ չնայած ֆուտբոլիստի և ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև լարված հարաբերություններին, հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի պատրաստվում փոխել իր պլանները․ ակումբը ցանկանում է երկարաձգել բրազիլացու պայմանագիրը և պահպանում է դրական տրամադրությունն այդ հարցում՝ գիտակցելով, որ այս պահին խաղացողի և մարզչի շփումը հեռու է իդեալականից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վինիսիուսը դիտարկում է «Ռեալը» լքելու հնարավորությունը և իր գործակալին խնդրել է գտնել նոր ակումբ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» (2:1) դեմ խաղում Վինիսիուսը 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո դժգոհություն էր արտահայտել Ալոնսոյի հասցեին և ուղևորվել էր հանդերձարան։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել էր պահեստայինների նստարան և խաղի վերջին հատվածը դիտել թիմակիցների հետ միասին։
Realmadrid.am
 Հայերեն
 Հայերեն