Ֆլորենտինո Պերեսը որոշել է 2026 թվականին հեռանալ Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնից։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Պեպե Ալվարեսը։
2025 թվականի հունվարին Պերեսը վերանշանակվել էր «Ռեալի» նախագահ։ Նրա լիազորությունները սպառվում են 2028 թվականին։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Պերեսը կցանկանար, որպեսզի իշխանության փոխանցման գործընթացը լինի կարգավորված՝ անկախ նրանից՝ ակումբի անդամները կաջակցեն հանրաքվեին, թե ոչ։
Պերեսը 78 տարեկան է։ Նա առաջին անգամ «Ռեալի» նախագահ է դարձել 2000 թվականին՝ պաշտոնավարելով վեց տարի։ 2009 թվականին նրան անալտերնատիվ հիմունքներով կրկին ընտրեցին նախագահ։ Նրա ղեկավարության տարիներին ակումբը յոթական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթում, վեց անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, հինգ անգամ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, երեք անգամ՝ Իսպանիայի Գավաթի հաղթող, և երկու անգամ՝ Միջմայրցամաքային գավաթակիր։
Fanat, Realmadrid.am
Հայերեն