Մադրիդի «Ռեալի» ներսում կամ թիմի հանդերձարանում խնդիրներ լինելու մասին տեղեկությունները հիմնավորված չեն։ Ինչպես հաղորդում է AS-ը, դրանց տակ իրական հիմք չկա։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստները շարունակում են վստահել գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։ Սկզբում նրանք չէին հասկացել, թե ինչու իսպանացի մասնագետը Չեմպիոնների լիգայի խաղում իր նախկին ակումբի՝ «Լիվերպուլի» (1:0) դեմ վերջին րոպեներին դուրս բերեց պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդին։ Սակայն այս պահի դրությամբ դա խնդիր չի հանդիսանում։
Նշվում է, որ Ալոնսոն գիտակցում է, որ թիմը կորցրել է կայունությունը, բայց մարզիչը լավ հարաբերություններ ունի «Արքայական ակումբում» և չի վախենում արտաքին ճնշումից։
Fanat, Realmadfrid.am
Հայերեն