Հոդվածներ

Անչելոտին Ջուդին համեմատել է «Ոսկե գնդակի» դափնեկրի հետ
15.11.2025
99 0

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը նախկինում գլխավորում էր Մադրիդի «Ռեալը», խոսել է «Արքայական ակումբի»  կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին և նրան համեմատել 2007 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր բրազիլացի Կակայի հետ։

«Կարծում եմ՝ Ջուդը ֆանտաստիկ խաղացող է։ Եթե ինչ-որ մեկի հետ համեմատել, ապա դա կլիներ Կական։ Նա իսկապես խելացի խաղացող է, ֆիզիկապես շատ ուժեղ, ունի հրաշալի կարողություն ճիշտ պահին հայտնվելու տուգանայինում։ Նա շատ լավ է խաղում, բայց խնդիրներ ուներ ուսի հետ կապված։ Ջուդը երկու–երեք ամիս դուրս էր մնացել, իսկ հիմա վերադարձել է։ Հարցեր չկան։ Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել նրա հետ։ Իսկական պրոֆեսիոնալ է, շատ լուրջ, քրտնաջան աշխատում է մարզումներին, ինչպես բոլոր անգլիացի ֆուտբոլիստները»,– իտալացու խոսքերը հաղորդում է Goal.com-ը՝ հղում անելով Rest is Football փոդքաստին։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված