«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը սադրիչ հայտարարություն է արել «Ռեալի» մասին։
Հոկտեմբերի 26-ին «Ռեալը» և «Բարսելոնան» կանցկացնեն էլ Կլասիկոն՝ Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում։
Կատալոնական ակումբի վինգեր Լամին Յամալը մասնակցել է մեդիաֆուտբոլային լիգայի՝ Kings League-ի ուղիղ եթերին, որտեղ «Պորսինոս» ակումբի սեփականատեր Իբայ Լյանոսը նրան հարցրել է՝ արդյո՞ք «Պորսինոսը» իրեն հիշեցնում է «Ռեալ Մադրիդը»։
«Այո, իհարկե։ Նրանք արդար չեն և միշտ բողոքում են»,- պատասխանել է իսպանացին։
Լյանոսը, որը մադրիդյան ակումբին երկրպագու է, հարցրել է.
-«Ռեալը արդար չէ՞»։
«Կտեսնենք, կտեսնենք»,- ժպիտով պատասխանել է Յամալը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն