«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ խաղի արդյունքը, որը գոլազուրկ ավարտ էր ունեցել։
«Մենք պատրաստ էինք լարված խաղի։ Այս տարի էլ, նախորդ տարիներին էլ «Ռեալին» միշտ դժվար է եղել արագ գտնել իր խաղը «Ռայոյի» դեմ, որովհետև նրանք շատ բարձր պահանջներ են դնում մրցակցի վրա։ Հատկապես երկրորդ կեսում խաղը շատ դինամիկ էր։ Նրանք ստիպում են քեզ խաղալ շատ բարձր տեմպով։ Այս անգամ նույնպես այդպես էր։
««Էնֆիլդում» խաղն արդեն անցյալում է, իսկ ավարտված խաղը «Ռայոյի» հետ այն տիպի հանդիպումներից էր, որոնցից հետո դժվար է վերադարձնել անհրաժեշտ մակարդակը։ Երկրորդ կեսում ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ։ Ես դա չեմ բացատրում զգացմունքային անկայունությամբ։ Փորձում ենք կայուն լինել թե՛ պատրաստվածության, թե՛ մտավոր վիճակի առումով, քանի որ առաջնությունում պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Բայց այս անգամ հաղթել չկարողացանք»,— ասել է Ալոնսոն «Ռեալի» պաշտոնական կայքին։
Ներկայում «Ռեալը» 31 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռայո Վալյեկանոն» 15 միավորով գտնվում է 11-րդ տեղում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն