Հոդվածներ

Անչելոտին՝ ՉԼ-ի վիճակահանության մասին
26.08.2022
1591 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը երեկ ստացավ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակը, մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:

Հիշեցնենք, որ «սերուցքայինների» հետ F խմբում են հայտնվել նաև «Լայպցիգը», «Շախտյորն» ու «Սելտիկը»:

«Այս տարի ՉԼ-ն այլ է լինելու, քանի որ ստիպված ենք 2 ամսվա ընթացքում անցկացնել բոլոր հանդիպումները: Նախորդ մրցաշրջանում «Շերիֆի» դեմ՝ «Սանտիագո Բեռնաբեուի» խաղն ամենահեշտն էր թվում, սակայն պարտվեցինք: Պետք է հարգել մրցակիցներին»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչում «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթել էր «Լիվերպուլին» ու պատմության մեջ 14-րդ անգամ նվաճել գավաթը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված