Հոդվածներ

Անչելոտին հերթական անգամ աջակցել է Վինիսիուսին
13.11.2025
344 0

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջակցել է թիմի աստղ Վինիսիուս Ժունիորին։

– Ձեզ գրեթե միշտ հաջողվել է զսպել Վինիսիուսի պայթյունավտանգ բնավորությունը և խորհուրդներ տալ նրան։ Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ «Էլ կլասիկոյում» նրա փոխարինումից հետո։ Ձեր կարծիքով՝ դա սխա՞լ էր։

– Նա պարզապես սխալ գործեց և պետք է գիտակցի իր նոր դերը «Ռեալում»՝ ավելի կարևոր դեր հանդերձարանում, քան նախկինում։ Վինին սխալվեց, ներողություն խնդրեց և պետք է դաս քաղի այդ միջադեպից։ Մարզիչն իրավունք ունի անել այնպիսի փոխարինումներ, որոնք անհրաժեշտ են թիմին ուժեղացնելու համար։

– Վինիսիուսի վրա շատ ազդեց այն, որ նա չստացավ «Ոսկե գնդակը»։ Մրցանակաբաշխությունից առաջ լրիվ ուրիշ էր։

– Հնարավոր է՝ դա որոշ չափով դիպել է նրան, բայց հիմա Վինին մոտ է իր լավագույն մարզավիճակին։ Նա խաղում է շատ լավ, կարևոր խաղացող է թիմի համար։ Վինին ուժեղ բնավորություն ունի, չի կենտրոնանում իր սխալների կամ իր հասցեին հնչող քննադատությունների վրա։ Նա արագ է առաջ շարժվում։ Համոզված եմ, որ Վինին աշխարհի առաջնությանը մոտենալու է գերազանց մարզավիճակում,– ասել է Անչելոտին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված