Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է, թե ինչու վնասվածքից հետո վերականգնված պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը դեռ չի հայտնվում «Արքայական ակումբի» հիմնական կազմում։ Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» (0:0) դեմ խաղում նրա դիրքում կրկին հանդես եկավ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Տրե՞նտը։ Վալվերդեն խաղից առաջ իրեն լավ էր զգում։ Նրան դեռ մի փոքր ժամանակ է պետք։ Համոզված եմ, որ կկարողանա լավ պատրաստվել այն ամենին, ինչ իրեն սպասում է ազգային թիմերի խաղերի ընդմիջման ընթացքում»,— Ալոնսոյի խոսքը փոխանցում է «Ռեալի» պաշտոնական կայքը։
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում կհանդիպի «Էլչեի» հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին՝ միջազգային դադարից հետո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն