Հոդվածներ

«Ռեալը» կանվանափոխի «Սանտիագո Բեռնաբեուն»
13.11.2025
421 0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել ակումբի տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» անվանումը։

Լեգենդար այդ մարզադաշտը կվերանվանվի պարզապես «Բեռնաբեու»։ Պատմությունը փոխվում է․ ակումբի ղեկավարները որոշել են հեռացնել անունը սկզբից։

«Սանտիագո Բեռնաբեուն» հիմնադրվել է 1944 թվականին՝ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին, իսկ կառուցվել է երեք տարի անց՝ 1947-ին։ Հետագայում այն անվանվել է «Ռեալի» նախագահի՝ Սանտիագո Բեռնաբեուի պատվին, որի օրոք ակումբը հաղթել է Եվրոպայի վեց գավաթի և նվաճել բազմաթիվ այլ տիտղոսներ։

Մարզադաշտը հյուրընկալել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության և 1982 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչները։ Նաև այստեղ են անցկացվել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի չորս եզրափակիչներ՝ 1957, 1969, 1980 և 2010 թվականներին։

Իսպանիայի առաջնության 12 տուրերից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 31 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Բարսելոնան»՝ 28 միավորով, իսկ երրորդը «Վիլյառեալն» է՝ 26 միավորով։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված