Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։
Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթներով։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹիմԶինեդին Յազիդ Զիդան(հունիսի 23, 1972թ., Մարսել, Ֆրանսիա), մականունը «Զիզու», ազգությամբ՝ ամազախ, ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչը: Նա հանդես է եկել որպես հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանսիայի ազգային հավաքականի, «Կանի», «Բորդոյի», «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» կազմում: Որպես հրաշալի փլեյմեյքեր` Զիդանը ֆանտաստիկ տիրապետում էր գնդակին և ուներ բարձրակարգ տեխնիկա: 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն եվրոպացի ֆուտբոլիստ: Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ՝ Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երեք անգամ անընդմեջ:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զիդանը դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 2013-14 մրցաշրջանում: Այս մրցաշրջանում ակումբը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում և Արքայական գավաթի խաղարկությունում, որից հետո Զիդանը դարձավ Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ: Նա այս պաշտոնին մնաց երկու տարի և 2016 թվականի հունվարին գլխավորեց Մադրիդի «Ռեալը»: Որպես մարզիչ՝ իր առաջին երկու մրցաշրջաններում Զիդանը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երկու անգամ, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում երկու անգամ և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում երկու անգամ: 2017 թվականին նա հայտարարվեց ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ: 2018 թվականին Զիդանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեպիոնների լիգայի գավաթը և դարձավ առաջին մարզիչը, ով հաղթում է եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր առաջնության գավաթները երեք անգամ անընդմեջ: Հաղթանակից մի քանի օր անց Զիդանը հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Զիզուն», սակայն, 2019 թվականի մարտին վերադարձավ «Արքայական ակումբ»՝ նորից ստանձնելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: