Հոդվածներ

«Ռեալը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)
17.04.2024
2421 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 

Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Առաջին խաղակեսում Ռոդրիգոյի (12') գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեց Կևին դե Բրույնեն (76')։

11–մետրանոցներում ավելի դիպուկ գտնվեցին «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները՝ 5–3։

Կիսաեզրափակիչում Կառլո Անչելոտիի սաներն ուժերը կչափեն Մյունխենի «Բավարիայի» հետ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված