Հոդվածներ

Սնեյդերի կարծիքով՝ Ռոնալդուն չափազանցնում է
25.07.2025
865 0

Միլանի «Ինտերի», Մադրիդի «Ռեալի» և Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կիսվել է իր կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջընթացի և հեռանկարների վերաբերյալ։

«Սաուդյան ակումբները զգալի առաջընթաց են գրանցել, բայց ես դեռ այս լիգան չէի ընդգրկի աշխարհի լավագույն առաջնությունների հնգյակում։ Նախագիծը հավակնոտ է, կան ներդրումներ, և ենթակառուցվածքները զարգանում են։ Եթե շարունակեն նույն ուղղությամբ և ուշադրություն դարձնեն երիտասարդների զարգացմանը, ապագայում կարող են մտնել առաջատար առաջնությունների շարքը։

Պրո Լիգայի գրանդնե՞րը։ «Ալ-Հիլալը» ներկայումս ամենահավասարակշռված թիմն է՝ լավ ղեկավարությամբ։ «Ալ-Նասրում» խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, ինչը մեծ ուշադրություն բերեց ակումբին, սակայն դա նշանակում է, որ թիմը միշտ պետք է կառուցվի պորտուգալացու շուրջ։ «Ալ-Իթիհադը» հաջողությամբ հանդես եկավ Բենզեմայի հետ, իսկ «Ալ-Ահլին» զարմացրեց՝ Մահրեզին հրավիրելով և ուժեղ մարզչական շտաբով։ Իրոք, հետաքրքիր է հետևել այս ակումբներին», – Սնեյդերի խոսքերն է փոխանցում WinWin-ը։

Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն ասել էր, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգան աշխարհի լավագույն առաջնությունների հնգյակում է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված