Հոդվածներ

Պերեսը նոր նպատակ է դրել «Ռեալի» համար
19.07.2025
2859 0

Ֆլորենտինո Պերեսը նոր նպատակ է դրել «Ռեալի» համար: Նախագահը նոր հավակնոտ ծրագիր է ներկայացրել՝ նպատակ ունենալով ակումբի ընդհանուր արժեքը հասցնել 10 միլիարդ եվրոյի։

Նախաձեռնության շրջանակում կմեկնարկի Madrid Innovation District նախագիծը, որի նպատակն է Վալդեբեբասը վերածել Հարավային Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոններից մեկի։

Ծրագրով նախատեսվում է ներգրավել մոտ 8.5 միլիարդ եվրոյի մասնավոր ներդրումներ և ստեղծել 25,000 նոր աշխատատեղ։

Այս քայլը ոչ միայն տնտեսական հզոր նպատակ ունի, այլև միտված է «Ռեալին» որպես առաջատար ակումբ դիրքավորելու սպորտի և տեխնոլոգիաների միաձուլման ոլորտում։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված