Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրված մնալ «Արսենալի» կենտրոնական պաշտպան Վիլյամ Սալիբայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» տպավորված է ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ անցած մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում ցուցադրած խաղով։ Մասնավորապես նրանով, թե ինչպես էր Սալիբան հաջողությամբ դիմակայում Կիլիան Մբապեին քառորդ եզրափակիչի հանդիպումների ընթացքում։
Նշվում է, որ 24-ամյա պաշտպանը չի ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը «Զինագործների» հետ, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Սալիբան մասնակցել է 51 խաղի և խփել 2 գոլ։ Transfermarkt կայքի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 80 միլիոն եվրո է։
Fanat, Realmadrid.am