«Ռեալը» կարող է խզել պայմանագիրը Ռեյների հետ։
23-ամյա բրազիլացին «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականի հունվարին։ «Սերուցքայինները» նրա տրանսֆերի դիմաց «Ֆլամենգոյին» վճարել են մոտ 30 մլն եվրո։
5-ից ավելի տարիների ընթացքում Ռեյները որևէ րոպե չի անցկացրել հիմնական թիմի կազմում։ Նա վարձակալությամբ հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդում», «Ժիրոնայում», «Ֆրոզինոնեում» և «Գրանադայում»։
As-ի փոխանցմամբ, Խաբի Ալոնսոն նրա հետ հույսեր չի կապում, իսկ նրա վերադարձը երկրորդ թիմ ևս քիչ հավանական է։
Ռեյների պայմանագիրը նախատեսված է մինչ 2026 թվականը։ Եթե «Ռեալը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չվաճառի նրա տրանսֆերային իրավունքները, ապա մեծ հավանականությամբ կխզի պայմանագիրն, ու ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Los Merengues, Realmadrid.am