Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հրապարակում է կատարել ուսի վիրահատությունից հետո՝ շնորհակալություն հայտնելով բժշկական անձնակազմին։
«Շնորհակալություն եմ հայտնում Էնդրյու Ուոլեսին, Սյուզան Ալեքսանդերին, նրանց թիմին և «Ֆորտիուս» կլինիկայի բոլոր աշխատակիցներին՝ վիրահատության և ջերմ ընդունելության համար։ Հատուկ շնորհակալություն Իվան Օրտեգային և բժիշկ Լեյեսին՝ աջակցելու համար։ Եվ վերջապես, բոլորին՝ սիրալիր խոսքերի ու մաղթանքների համար։ Վերականգնման գործընթացն արդեն սկսվել է։ Շուտով կհանդիպենք», – գրել է անգլիացին:
Բելինգեմն ուսի վնասվածք էր ստացել 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում (0-0)։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա վիրահատությունից հետո բաց կթողնի շուրջ երեք ամիս։
Fanat, Realmadrid.am