• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները ԱԱԱ-ին մասնակցության համար կլորիկ գումար կստանան

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները ԱԱԱ-ին մասնակցության համար կլորիկ գումար կստանան
26.07.2025
796 0

«Ռեալի» ֆուտբոլիստները ԱԱԱ-ին մասնակցելու համար կստանան 280 հազար եվրո բոնուս։

«Արքայական» ակումբը մրցաշարում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց «ՊՍԺ»-ին։ 

Չնայած մրցաշարից դուրս մնալուն, ֆուտբոլիստները ամեն փուլի համար կստանան գումար։ 

Ընդհանուր առմամբ, ակումբը ԱԱԱ-ում վաստակել է 80 մլն եվրո։ Հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները կստանան 50.000-ական եվրո խմբային փուլը հաղթահարելու համար, 80.000 եվրո՝ 1/4 դուրս գալու և 150.000 եվրո կիսաեզրափակիչ դուրս գալու համար։

Նշենք, որ մրցաշարը հաղթելու պարագայում ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանար 1 մլն եվրո։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված