Հոդվածներ

Նվազագույն ռիսկի գործոնը
04.09.2023
1948 0

AS-ի լրագրող Խեսուս Գալյեգոյի բլոգը

«Մինչ սոցցանցերում աղմուկ էր Մբապեին ձեռք բերելու «վերջնական և հավաստի» լուրերով, «Ռեալում» որոշեցին ոչ մի խենթ քայլի չդիմել: Բելինգեմի տրանսֆերը գնելուց հետո ակումբի ղեկավարությունը որոշեց, որ չի ցանկանում թիմ հրավիրել աստղային հարձակվողի, քանի որ հանգամանքները թույլ չեն տալիս:

Նախևառաջ այն պատճառով, որ Մբապեի տեղափոխությունն այս ամառ հնարավոր էր միայն աստղաբաշխական աշխատավարձի դեպքում, ինչը ֆինանսական ռիսկ էր ակումբի համար: Որոշում էր կայացվել սպասել մինչև հաջորդ ամառ, իսկ եթե տեղափոխությունն այդպես էլ չկայանա, ոչ ոք մազերը չի պոկելու:

Հետո էլ, մյուս հարձակվոնղերը միջազգային շուկայում կա՛մ տարիքով էին, կա՛մ էլ՝ թանկ և չստուգված:

Կարճ ասած, մադրիդցիներն ընտրեցին, ինչպես ասում են, կոմպլեկտավորված կազմը՝ որոշ դիրքերում ակտիվ երիտասարդներով, բայց այն գիտակցումով, որ հարձակման գծում բաց կա, որը պետք է լուծի Անչելոտին անգամ անհրաժեշտության դեպքում դիմելով ակադեմիայի ֆուտբոլիստների օգնությանը:

«Սերուցքայինների» ղեկավարությունում խոսում են պատասխանատվության և սթափ մտքի մասին և թե ինչպես մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել բոլոր ռեսուրսները: Նրանք նման տնտեսական պայմաններում գիտակցում են, որ կան օպերացիաներ, որոնք կարող են հարվածի տակ դնել ակումբի ընդհանուր լավ վիճակը:

Մեզ մնում է միայն հասկանալ, թե որքան է արդարացված նման ընտրությունը»:


Ամենակարդացված