Հոդվածներ

Ամռանը Վինիսիուսը կարող է փոխել խաղային համարը «Ռեալում»
26.02.2023
3550 0

DefensaCentral-ի փոխանցմամբ, հաջորդ մրցաշրջանում Վինիսիուս Ջունիորը կարող է հանդես գալ 7 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ «Ռեալում» նա հանդես է եկել 25 և 20 համարների մարզաշապիկներով։ 

Սպասվում է, որ ամռանը «Սերուցքայինները» բաժանվելու են Էդեն Ազարից, ով այժմ կրում է 7 համարի մարզաշապիկը։ 

2018-ին Ռոնալդուի հեռանալուց հետո այդ խաղային համարը վերցրեց Մարիանո Դիասը, սակայն մեկ տարի անց ակումբի ղեկավարությունը այն հանձնեց Ազարին։ Բելգիացին արդեն 4 տարի է, ինչ հանդես է գալիս այդ խաղահամարով, և կարծես թե եկել է ժամանակը բաժանվելու դրանից։ 

«Արքայական» ակումբի կազմում 7 համարի մարզաշապիկով հանդես են եկել Ռայմոն Կոպան, Ամանսիո Ամարոն, Խուանիտոն, Էմիլիո Բուտրագենիոն և Ռաուլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված