Մադրիդի «Ռեալը» դարձել է ֆուտբոլային ակումբների միջև ռեկորդակիր՝ մեկ մրցաշրջանում ստացված եկամուտի չափով՝ առանց տրանսֆերները հաշվի առնելու։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 2024/25 մրցաշրջանում, «Ռեալը», ընդհանուր առմամբ, վաստակել է 1,185 միլիարդ եվրո։ Սա 10 տոկոսով ավել է նախորդ մրցաշրջանի ցուցանիշից։ Մադրիդյան ակումբը դարձել է պատմության մեջ առաջինը, որը կարողացել է գերազանցել մեկ միլիարդ եվրո եկամուտի շեմը։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ում կայացած Աշխարհի ակումբային առաջնությունում մադրիդցիները հասել էին կիսաեզրափակի, որտեղ զիջել էին ՊՍԺ-ին(0-4):
Fanat, Realmadrid.am