Նոր տակտիկական սխեման, որը Խաբի Ալոնսոն մշակել է Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի հարմարվելուն օգնելու համար, կարող է լուրջ կասկածի տակ դնել Մադրիդի «Ռեալի» աստղի ապագան։
«Ալ Հիլալի» և «Պաչուկայի» դեմ խաղերից հետո իսպանացի մասնագետը որոշել է փոխել թիմի դասավորությունը՝ հանուն «Լիվերպուլի» սանի։
Մադրիդյան ակումբի սովորական 4-3-3 սխեմայի փոխարեն այժմ կիրառվում է 3-4-1-2 կազմը, որը հնարավորություն է տվել անգլիացուն փայլել աջ լատերալի դերում։
Անգլիացու խաղի զգալի բարելավումը հուշում է, որ Ալոնսոն կարող է երկարաժամկետ օգտագործել այս սխեման։ Սակայն դա կարող է բացասաբար անդրադառնալ որոշ ֆուտբոլիստների վրա, որոնց նույնիսկ սպառնում է հեռացում ակումբից։
Նոր դասավորության պայմաններում մի քանի խաղացողներ, որոնք նախկինում համարվում էին մեկնարկային կազմի անբաժանելի մաս, այժմ հայտնվել են պահեստայինների նստարանին։ Քանի որ Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմը և Ֆեդերիկո Վալվերդեն արդեն ամրապնդվել են մեկնարկային կազմում, ապա Արդա Գյուլերը, Էդուարդո Կամավինգան և Ֆրանկո Մաստանտուոնոն ստիպված կլինեն պայքարել ընդամենը մեկ թափուր տեղի համար։
Սակայն ամենաշատը կտուժի Ռոդրիգոն։ Նա արդեն դժվարություններ ունի մեկնարկային կազմում հայտնվելու հարցում, քանի որ նոր սխեմայում առաջնահերթություն ունեն Մբապեն, Բելինգհեմը և Վինիսիուսը։ Թվում է, որ բրազիլացին պետք է լրջորեն մտածի ակումբից հեռանալու մասին՝ խաղաժամանակ ապահովելու համար։
Fanat, Realmadrid.am