Հոդվածներ

Կիլիան Մբապեն հաստատել է
24.07.2025
1062 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում հաստատել է, որ նոր մրցաշրջանում հանդես է գալու «10» համարի ներքո։

X սոցիալական ցանցում նա պարզապես հրապարակել է 10 թիվը։ Այսպիսով, նա հաստատել է տարածված լուրերը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մբապեն կրում էր 9 համարի մարզաշապիկը։ Ավելի վաղ 10 համարը պատկանում էր Լուկա Մոդրիչին, որը տեղափոխվեց «Միլան»։

Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմը համալրել է 2024 թվականին և թիմի հետ հաղթել ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։


Ամենակարդացված