Հոդվածներ

Վինիսիուսը ծննդյան օրը նշել է հատուկ ստեղծված թեմատիկ այգում
24.07.2025
1058 0

Վինիսիուս Ժունիորը ծննդյան օրը նշել է հատուկ ստեղծված թեմատիկ այգում։

«Ռեալի» վինգերը հուլիսի 12-ին դարձել է 25 տարեկան։

Հանդիսությունները տևել են երկու երեկո և տեղի են ունեցել թեմատիկ այգում, որը ֆուտբոլիստը ստեղծել էր իր ծննդյան Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Մուտքի լուսավոր ցուցանակին գրված էր՝ «Պարկ` պարի՛ր, Վինիի աշխարհ»։ Միջոցառումը նախատեսված էր բացառապես ընկերների, ընտանիքի և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հրավիրած այլ հյուրերի համար։

Մասնակիցների թվում էին նաև «Ռեալի» այլ խաղացողներ, այդ թվում՝ Էդուարդո Կամավինգան և Ռեյնիերը, ինչպես նաև ռեփեր Թրեվիս Սքոթը, որը կատարեց մի քանի երգ։ Հատուկ այդ առիթի համար տեղադրված բեմի վրա կանգնած էր Վինիսիուսի մեծ կիսարձանը՝ պատրաստված Թրեվիս Սքոթի «Astroworld» ալբոմի շապիկի ոճով։

Այգին զարդարված էր թեմատիկ տարրերով՝ «Պարի՛ր, Վինի» գրությամբ մարզաշապիկներով և գավաթներով, ինչպես նաև խաղացողի ուրվագծով նեոնային լամպերով։ Բացի այդ, հյուրերի համար տեղադրված էին մի քանի ատրակցիոններ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված