• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena Ser. Պերեսը ցանկանում է թիմ հրավիրել Հոլանդին՝ Վինիսիուսի հեռանալու դեպքում

Հոդվածներ

Cadena Ser. Պերեսը ցանկանում է թիմ հրավիրել Հոլանդին՝ Վինիսիուսի հեռանալու դեպքում
26.07.2025
397 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թիմում տեսնել Էրլինգ Հոլանդին, եթե որոշում կայացվի վաճառել Վինիսիուսի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ 

Ըստ աղբյուրի, նախագահի երազանքն է մեկ թիմում տեսնել Մբապեին և Հոլանդին։ 

Հստակեցվում է, որ Հոլանդի տրանսֆերի համար գումարը Պերեսը մտադիր է ստանալ Վինիսիուսի՝ Սաուդիան Արաբիա տեղափոխության արդյունքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբը պատրաստ է 200 մլն եվրո վճարել «Ռեալին» բրազիլացու տրանսֆերի դիմաց։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված