• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ տարի

Հոդվածներ

Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ տարի
20.07.2025
302 0

Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ տարի։

As-ի տեղեկություններով, Վինիսիուսը իր գործակալի միջոցով ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է տարեկան մաքուր 20 մլն եվրո աշխատավարձ ստանալ։ Ներկայիս պայմանագրի համաձայն նա վաստակում է տարեկան 15 մլն եվրո։

 Նշվում է, որ «Ռեալը» չի ցանկանում ավելի մեծ աշխատավարձ տալ բրազիլացուն, քան Մբապեինն է (տարեկան 15 մլն եվրո), սակայն ֆրանսիացու ստացած 40 մլն եվրո բոնուսը տեղափոխության համար, կարող է դիտարկվել որպես քողարկված աշխատավարձ։ 

Նշվում է, որ Սաուդիան Արաբիայից ստացած շռայլ առաջարկն այլևս չի գործում։ Ֆուտբոլիստի գործակալները ակնկալում են, որ «Ռեալի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հաջորդ տարի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված