• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանի որդին ելույթները կարող է շարունակել Լիգա 1-ի նորեկի կազմում

Հոդվածներ

Զիդանի որդին ելույթները կարող է շարունակել Լիգա 1-ի նորեկի կազմում
23.07.2025
450 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանի որդին՝ «Գրանադայի» դարպասապահ Լուկա Զիդանը, կարող է տեղափոխվել «Փարիզ»։ Այս մասին տեղեկացնում է L’Équipe-ը։

Ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» սան է։ Մեծահասակների մակարդակում դարպասապահը նույնպես հանդես է եկել մադրիդյան գրանդի կազմում՝ անցկացնելով երկու հանդիպում։ Բացի այդ, Զիդանը պաշտպանել է «Ռասինգի», «Ռայո Վալեկանոյի» և «Էյբարի» գույները։ Նա հանդես է եկել նաև Ֆրանսիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, սակայն երբեք չի հրավիրվել ազգային թիմ։

Զիդանի պայմանագիրը «Գրանադայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի արդյունքներով «Փարիզը» Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնի առաջնությանը։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված