Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ կպայքարեն 10 համարի համար։
Marca-ի փոխանցմամբ, այդ խաղային համարը կարող է բաժին հասնել Կիլիան Մբապեին՝ հաշվի առնելով նրա իմիջն ու դերը։ Բացի այդ, Ֆրանսիայի ազգային հավաքականում ևս նա հանդես է գալիս այդ խաղային համարի ներքո։ Նշվում է, որ Կիլիանը անձամբ չի խնդրել իրեն տրամադրել 10 համարը։ Որոշումը կկայացվի ղեկավարության կողմից։
Թեկնածուներից մյուսն էլ Արդա Գյուլերն է։ Թուրք ֆուտբոլիստը երազում է ստանալ այդ խաղային համարը։
Նշենք նաև, որ 2013/14 մրցաշրջանում «Ռեալում» ազատ է մնացել 10 համարը։
Los Merengues, Realmadrid.am