«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է 2015 թվականին Մադրիդի «Ռեալ»՝ չկայացած տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը պետք է միանար «Սերուցքայիններին» 2015 թվականի օգոստոսի 31-ին, սակայն գործարքը չկայացավ. ըստ տարածված վարկածի՝ «Ռեալը» իբր չի հասցրել ժամանակին ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը Իսպանիայի Պրոֆեսիոնալ Լիգայի (LFP) գրասենյակ, մինչդեռ մադրիդյան ակումբը մեղքը վերագրում էր «Մանչեսթեր Յունայթեդին», որտեղ այդ պահին խաղում էր Դե Խեան։
«Կարիերայիս ավարտից հետո կպատմեմ, թե իրականում ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Ես մնացի Մանչեսթերում և շատ երջանիկ էի։ Դա իմ տունն էր, և, կարծում եմ, ամեն ինչ լավ ընթացավ։ Հետագայում Կուրտուան տեղափոխվեց «Ռեալ»՝ նախքան դա դառնալով «Ատլետիկոյի» հիմնական դարպասապահ հենց իմ՝ ՄՅՈՒ տեղափոխվելու շնորհիվ։ Տիբոն հիանալի հանդես եկավ, և ես ուրախ եմ նրա համար», - ասել է Դե Խեան Cronache-ին տված հարցազրույցում։
Fanat, Realmadrid.am