• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Ալաբան հույս ունի Ալոնսոյի օրոք դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստ

Հոդվածներ

Marca. Ալաբան հույս ունի Ալոնսոյի օրոք դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստ
26.07.2025
269 0

«Ռեալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան շարունակում է վերականգնվել վնասվածքից և հույս ունի շարք վերադառնալ օգոստոսի 4-ին, երբ թիմը կսկսի մինչմրցաշրջանային հատվածը։  Marca-ի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը հույս ունի Ալոնսոյի օրոք դառնալ առանցքային ֆուտբոլիստ։

Ավստրիացու գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2026 թվականի ամառը։ Կողմերը նոր պայմանագրի շուրջ դեռևս բանակցություններ չեն վարում։ Այնուամենայնիվ, Ալաբան ցանկանում է այս մրցաշրջանում աչքի ընկնել ոչ թե վնասվածքներով, այլ կայուն ու որակյալ խաղով։

Պաշտպանը գտնում է, որ իր խաղաոճն ու գնդակի հետ վարվելու ունակությունները համապատասխան են թիմի նոր մարզչի պահանջներին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված