«Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեից միայն 40 միլիոն ֆունտ ստերլինգի (մոտ 46.4 միլիոն եվրո) դիմաց։ Այդ մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տվյալներով՝ մերսիսայդյան ակումբը նախընտրում է պահպանել 26-ամյա ֆուտբոլիստին իր կազմում և չի ցանկանում նրան վաճառել, սակայն նաև մտադիր չէ թույլ տալ, որ նա հեռանա առանց փոխհատուցման, հաշվի առնելով, որ պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Ակումբը նախատեսում է սկսել նոր բանակցություններ Կոնատեի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու նպատակով։
Նախկինում մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ Կոնատեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ֆրանսիացի պաշտպանը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am