Հոդվածներ

Անդրեյ Լունինը 25 տարեկան է
11.02.2024
499 0

Անդրեյ Լունինն այսօր նշում է իր ծննդյան 25-րդ տարեդարձը։

Ուկրաինացի դարպասապահը Մադրիդի «Ռեալին» է միացել 2018 թվականին և իր 4-րդ մրցաշրջանն է անցկացնում հիմնական թիմի կազմում։

«Արքայական» ակումբի կազմում իր նորամուտը Լունինը նշել է 2020/21 մրցաշրջանում Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Ալկոյանոյի» դեմ խաղում։ Այդ պահից ի վեր նա «Ռեալի» կազմում հասցրել է նվաճել ՉԼ-ի մեկ գավաթ, ԱԱԱ-ի, Իսպանիայի, Լա Լիգայի մեկական գավաթներ, Եվրոպայի մեկ  և Իսպանիայի երկու սուպերգավաթներ։ «Ռեալում» իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է 2 եզրափակիչների։

Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնությունում նա Ուկրաինայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն և նվաճել մրցաշարի լավագույն դարպասապահի տիտղոսը։ Այժմ Լունինը Ուկրաինայի հավաքականի հիմնական դարպասապահներից մեկն է։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված