• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արդա Գյուլեր. «Ռեալում» ինձ հավաստիացրել են, որ խաղաժամանակ եմ ստանալու»

Հոդվածներ

Արդա Գյուլեր. «Ռեալում» ինձ հավաստիացրել են, որ խաղաժամանակ եմ ստանալու»
07.07.2023
22665 0

«Ռեալի» նորեկի մամուլի ասուլիսը

«Զգացողություննե՞րը, նախևառաջ ցանկանում եմ հիշել Դի Ստեֆանոյին: Սա աշխարհի մեծագույն ակումբն է և ես հպարտություն եմ զգում: Շատ առաջարկներ ունեի, բայց նախապատվությունը միշտ տվել եմ «Ռեալին»: 

«Ինձ դուր է գալիս թիմակիցների համար պահեր ստեղծելը, հարձակվելը: Իսկ թե որտեղ կխաղամ՝ կորոշի մարզիչը:

«Վարձակալության լուրե՞րը: Ես զգում եմ, որ պատրաստ եմ խաղալ մեկնարկային կազմում: Ես այստեղ եմ, որ աշխատեմ, ներդնեմ ամբողջ ջանքերս: Եթե «Ռեալը» ինձ հնարավորություն տա առաջին թիմում խաղալու՝ կխաղամ: Չեմ մտածում վարձավճարով հեռանալու մասին: «Ռեալը» գնել է ինձ և ես այստեղ եմ խաղալու համար»:

«Ով է իմ կու՞ռքը. Ռոնալդու, Օզիլ, Գուտի.... ես ցանկանում եմ նրանց պես լեգենդ դառնալ: Դրա համար եմ այստեղ»:

«Զրուցել եմ Օզիլի հետ, նա ինձ համար եղբոր պես է: Նա ինձ ասավ, որ սա աշխարհի ամենակարևոր ակումբն է»:

«Անչելոտին զանգեց ինձ և ասաց, որ ցանկանում է ռեալ տեսնել ինձ: Նա ասաց, որ պատրաստվում է ինձ խաղացնել, շատ խոսակցություններ ենք ունեցել»:

«Թիմի բոլոր ֆուտբոլիստներն էլ կարևոր են: Ինձ համար Մոդրիչն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Վստահ եմ, որ շատ բաներ կսովորեմ նրանից»:

«Դժվար էր «Ֆեներբախչեից» հեռանալը, բայց եթե քեզ զանգում են աշխարհի լավագույն ակումբից և դու «Ֆեներբախչեին» կարող ես գումար բերել.... պետք է այդպես վարվել: Ես շատ եմ սիրում այդ ակումբը և հուսով եմ, որ նրան կընդունեն իմ որոշումը»:

Վերջում ֆուտբոլիստը հավելել է իսպաներենով. «Բոլորին շնորհակալություն, հալա Մադրիդ»:


Ամենակարդացված