• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգո. «Ման Սիթին» աշխարհի լավագույն թիմն է, և մենք չէինք ուզում նրանց հանդիպել»

Հոդվածներ

Ռոդրիգո. «Ման Սիթին» աշխարհի լավագույն թիմն է, և մենք չէինք ուզում նրանց հանդիպել»
08.04.2024
904 0

Ռոդրիգո Գոեսը խոստովանել է, որ «Ռեալում» չեն ցանկացել որպես մրցակից բաժին ստանալ «Մանչեսթեր Սիթիին»։ 

«Սիթին» այն մրցակիցն է, որին, անկեղծ ասած, չէինք ցանկանում հանդիպել։ Բայց նրանք ևս նույն կերպ են մտածում, չեն ցանկանում մեր դեմ խաղալ։ Բոլորը սպասում էին, որ այս թիմերը հայտնվելու են եզրափակչում։ «Ման Սիթին» շատ ուժեղ է, բայց մեր թիմը ևս հզոր է։ Հաճելի կլինի նրանց դեմ կրկին մրցելը։

Անկասկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղագույն մրցակիցն է այս ՉԼ-ում։ Այս պահին նրանք աշխարհի լավագույն թիմն ունեն, և մենք հարգում ենք նրանց։ «Սիթին» չունի միջին կամ վատ մակարդակի ֆուտբոլիստներ։ Չենք կարող մտածել, որ որևէ խաղացողի կարող ենք պրեսինգի ենթարկել, և նա գոլ կնվիրի մեզ։ Նրանք շատ լավ են վերահսկում գնդակը և խաղը։

Հիանալի հանդիպում է սպասվում շատ բարդ մրցակցի դեմ։ Շատ անհարմար է խաղալ նրանց դեմ, բայց ես հավատում եմ մեր թիմին». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված