• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել «Միլանի» դեմ խաղին (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել «Միլանի» դեմ խաղին (տեսանյութ)
05.08.2021
1822 0

«Ռեալը» շարունակում է միջմրցաշրջանային պատրաստության փուլը: «Սերուցքայինները» հերթական մարզումն են անցկացրել «Միլանի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ:

Դանի Կարվախալը, Էդեն Ազարն ու Կարիմ Բենզեման աշխատել են մարզասրահում՝ ընդհանուր խմբից առանձին: Վնասվածք ունեցող Տոնի Կրոսն ու վնասվածքից նոր ապաքինված Ֆերլան Մենդին նույնպես մարզվել են անհատական ծրագրով: 

Մյուս ֆուտբոլիստները ամբողջական մարզում են անցկացրել, որն սկսել է նախավարժանքով, շարունակվել դարպասին հարվածների հղկմամբ ու երկկողմանի խաղով:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Միլան» խաղը կայանալու է կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:


Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված