Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Ատլետիկի» դեմ խաղը
17.05.2021
2217 0

Լա լիգայի 37-րդ տուրում «Ռեալը» հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ: Գրանցվեց 1:0 հաշիվը:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է խաղը:

«Դժվարին հաղթանակ տոնեցինք. չեմ ուզում խոսել ձեռքով խաղի մասին, քանի որ խաղադաշտում մրցավար կար, ու նրա համար դա կանոնների խախտում չէր:

Վերջին տուրում խաղալու ենք մեր ֆուտբոլը: Կարող եմ ասել, որ «Վիլյառեալի» դեմ բարդ խաղ է սպասվում, ու պետք է կենտրոնանանք մեր ելույթի վրա»:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 2 միավորով:

Fanat, Realmadrid.am



 


Ամենակարդացված