• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի Սուպերգավաթ. ԻՖՖ-ն որոշում է կայացրել «Ռեալի» և «Բարսելոնայի» վերաբերյալ

Հոդվածներ

Իսպանիայի Սուպերգավաթ. ԻՖՖ-ն որոշում է կայացրել «Ռեալի» և «Բարսելոնայի» վերաբերյալ
17.12.2020
4804 0

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Սուպերգավաթի կիսաեզրափակչում միմյանց հետ չեն հանդիպի «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Այսպիսով, «Էլ Կլասիկո» կարող ենք տեսնել միայն եզրափակչում: Հիշեցնենք, որ Սուպերգավաթին մասնակցող մյուս 2 թիմերն են՝ «Ռեալ Սոսյեդադն» ու «Ատլետիկոն»:

Հանդիպումներն անցկացվելու են Անդալուզիայում: Հունվարի 13 և 14-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները, 17-ին՝ եզրափակիչները:

Հավելենք, որ վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 17-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված