Հոդվածներ

Դարձի՛ր «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբի անդամ
10.08.2021
3375 0

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում՝ «Պենյա Մադրիդիստա Արմենիան», այս տարի նշում է  հիմանդրման 15-ամյակը: Այս կապակցությամբ Ֆան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարում է բաց անդամագրություն բոլոր այն Մադրիդիստների համար, ովքեր կցանկանան միանալ «Սերուցքային» ընտանիքին։

Անդամագրությունը կկրի տարեկան բնույթ. բոլոր նորընծա անդամները կստանան անդամաքարտեր, որոնք մի շարք առավելություններ կտան։

Անդամաքարտի տերը կկարողանա մասնակցել Ֆան ակումբի փակ միջոցառումներին և խաղարկություններին, ինչպես նաև օգտվել հատուկ զեղչերից։

Ֆան ակումբին անդամակցելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ ու լրացնել  հայցադիմումը:

Ֆան ակումբի տարեկան անդամավճարը կկազմի 5,000 ՀՀ դրամ։


Realmadrid.am


Ամենակարդացված