Հոդվածներ

Վան դեր Վարտը կրկին անդրադարձել է Ռոնալդուին
15.11.2025
104 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կրկին անդրադարձել է լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ռոնալդուի մարզական պայուսակում քսուկներն ավելի շատ էին, քան մեր բոլորինը միասին։ Դա իրոք տարօրինակ էր։

Բայց դրա հետ մեկտեղ նա իսկական «գազան» էր։ Եթե գոլ չէր խփում, սկսում էր տրտնջալ, բայց երբ ամեն օր մարզվում ես նման տղայի հետ և տեսնում ես, թե ինչեր է անում… Ես դրա անգամ հինգ տոկոսն էլ չէի անում, անկեղծ ասած», – նշել է «Ռեալի» նախկին կիսապաշտպանը՝ Vandaag Inside ծրագրում։

Հիշեցնենք, որ 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ելույթները, իսկ 42-ամյա Վան դեր Վարտը կարիերան պաշտոնապես ավարտել է 2018 թվականին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված